Ռուս խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ կարող է դառնալ ղարաբաղյան հակամարտության ամենաբարենպաստ լուծումը, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ես կողմ եմ հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը։ Բայց խնդիրն այն է, որ այդ ուժերի տեղակայումը պետք է հավանության արժանանա հակամարտության բոլոր կողմերի կողմից»,- ասել է Փաշինյանը` հոկտեմբերի 30-ին The Daily Telegraph-ին տված հարցազրույցում։


Ընդ որում, վարչապետը կոչ է արել Եվրոպային ավելի շատ ջանքեր գործադրել, որպեսզի Թուրքիան դադարեցնի իր աջակցությունն Ադրբեջանին։