«Թշնամին երեկվա կորուստներից, բնական է, պետք է որ ապաքինվի, դրա համար տեղ-տեղ կարծես թուլացել է նրանց էներգիան։ Այնուամենայնիվ, մենք միշտ զգոն ենք և պատրաստվում ենք ցանկացած ոտնձգություն ոչնչացնել և ոչ միայն ոչնչացնել։

Պաշտպանության բանակը շատ հզոր հակահարվածներ է հասցրել և հակագրոհներ է իրականացրել։ Այսպես լինելու է միշտ․ Արցախը կա՛, կանգուն լինելու է, և մենք մինչև վերջ պայքարելու ենք»,- «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է Արցախի հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը: