ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակն արձագանքել է իր՝ Մոսկվա մեկնելու ցանկության վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի գրառմանը:

ilur.am լրատվականը հայտնում է, որ ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն այդ կապակցությամբ նշել է. «Հիմա մեր երկիրը գտնվում է պատերազմական բարդ իրադրության մեջ, և ավելորդ տարըմբռնումներից ու շահարկումներից խուսափելու նպատակով, այս հարցին մենք հանգամանալից պարզաբանում կտանք միայն ճգնաժամի ավարտից հետո»: