Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել եւ միջազգային հետախուզում հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, գեներալ Ջալալ Հարությունյանի․ Դավիթ Բաբայանի եւ Արման Բաբաջանյանի հանդեպ։

Հետաքրքրական է, որ ավելի վաղ Բաքվի քարոզչամեքենան հայտարարում էր, որ Ջալալ Հարությունյանը սպանվել է, իսկ այսօր արդեն «ԱՊԱ» լրատվական գործակալությունը պարզաբանել է, որ Ջալալ Հարությունյանը վիրավորում է ստացել։ Իսկ ահա ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ քրեական գործի հարուցումը անհասկանալի է, քանի որ նա Արցախում որեւէ կերպ բարձր պաշտոն չի զբաղեցրել։