Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք ապրում ենք բոլորովին այլ աշխարհում, որն արդեն իսկ բաղկացած է ավել կամ պակաս հզորությամբ և ավել կամ պակաս հավակնություններ ունեցող տարածաշրջանային գերտերություններից, որոնք, թող ներվի ասել, թքած ունեն արտատարածաշրջանային նույնիսկ ամենահզոր պետությունների վրա։
Կենցաղային լեզվով ասած՝ Էրդողանը չի լսում Թրամփին և հայհոյում է Մակրոնին, իսկ նրա ու նրա պետության հետ, մեղմ ասած, ոչինչ չի պատահում։
Սա միգուցե անակնկալ է, բայց փաստ, որը պետք է հաշվի առնել և ավելորդ պատրանքներ չտածելով՝ էլ ավելի սերտացնել հարաբերությունները մեր տարածաշրջանում ներկա մյուս երկու գերտերությունների՝ Ռուսաստանի և Իրանի հետ»։

Մենք ապրում ենք բոլորովին այլ աշխարհում, որն արդեն իսկ բաղկացած է ավել կամ պակաս հզորությամբ և ավել կամ պակաս...

Posted by Vardan Voskanyan on 2020 թ. հոկտեմբերի 30, ուրբաթ