Ռուսաստանի Դաշնությանը ուղղված Երևանի դիմումը, ի թիվս այլ բաների, ներառում է նաև հնարավոր ռազմական օգնություն, որի մասշտաբները կքննարկվեն խորհրդակցությունների ընթացքում, РИА Новости- ին ասել է Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը ՝ անվտանգության ապահովման գործում Հայաստանի օժանդակության հարցով խորհրդատվություններ սկսելու խնդրանքով:
«Նման հնարավորություն կա»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խոսքը ՌԴ-ի կողմից Երևանին ռազմական օգնության մասին է:

«Համապատասխան մեր միջպետական համաձայնագրի՝ խոսքն անհապաղ խորհրդատվություններ անցկացնելու մասին է, քանի որ մենք կարծում ենք, որ սպառնալիքն արդեն մեր սահմաններին մոտ է և որոշ դեպքերում՝ մեր տարածքում: Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ կարող ենք հիմնվել գոյություն ունեցող երկկողմ համաձայնագրի վրա: Խոսքը խորհրդակցությունների մասին է, որպեսզի հստակեցվեն անհրաժեշտ օգնության ծավալը, տեսակը և մյուս հարցերը»,-ասել է դեսպանը:
«Կարծում եմ, որ մենք կստանանք համապատասխան արձագանք ՌԴ-ից: Այնուհետ արդեն կաշխատեն համապատասխան գերատեսչությունները»,-ընդգծել է նա: