Այսօր ՀՀ քննչական կոմիտեն ևս մի հատված էր հրապարակել գերեվարված սիրիացի վարձկանի հարցաքննությունից. «Ցանկանում եմ իմ երկրի քաղաքացիներն կոչ ուղղել, որ չլքեն իրենց երկիրը, չմեկնեն պատերազմի գոտի՝ անկախ պայմաններից:

Եթե անգամ մարդ ստիպված լինի հող ուտել կամ այլ ծանր պայմաններում ապրել, նման միջոցների չպետք է դիմի, եթե արդար ճանապարհ կա գումար աշխատելու: Ես ծուղակն եմ ընկել և չեմ ցանկանում, որ որևէ մեկն իմ նման ծուղակում հայտնվի: Ցանկացած մարդու, ով ինձ տեսնում է ու լսում է ու իր երկրից դուրս ինչ-որ ուրիշ երկրների համար կռիվների է մասնակցում, խորհուրդ կտամ վերադառնալ իր երկիր ու արդար ճանապարհով պատվաբեր աշխատանք գտնել: Ես իմ ընտանիքն ու իմ երեխաներին թողեցի, եկա: Չկա մարդ, ով կհոգա նրանց ծախսերը: Չեմ ցանկանա, որ որևէ մեկը հայտնվի այնպիսի իրավիճակում, որում հայտնվել եմ ես»: