Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 76-ի: Այս մասին հայտնում է «Риа Новости»-ն՝ հղում անելով երկրի Արտակարգ իրավիճակների և բնական աղետների հարցով գործակալությանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրաշարժի հետևանքով կա 962 տուժած:

Հիշեցնենք՝ անցած ուրբաթ կեսօրին 6.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևմուտքում, էպիկենտրոնը եղել է Էգեյան ծովում ՝ Իզմիր նահանգի Սեֆերիհիսար քաղաքի մոտակայքում: