Lragir.am-ը գրում է. Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ մեկնում է Մոսկվա՝ ծայրահեղականների թեմայով քննարկումների համար: «Ռուսաստանն այդ խնդրի առաջ կանգնած պետություններից է, Ֆրանսիա են ժամանում մարդիկ Ռուսաստանի մաս կազմող Չեչնիայից», հայտարարել է ֆրանսիացի նախարարը, շնորհակալություն հայտնելով ռուսաստանյան իրավապահներին ահաբեկության դեմ պայքարում գործակցության համար:

Նա միաժամանակ ասել է, թե ահաբեկությունը դրսեւորվում է տարբեր ձեւերով եւ այնպես չէ, որ սահմանը փակելով այն կկանգնի, քանի որ ոչ միշտ է, որ ահաբեկիչները դրսից եկածներ են:

Ֆրանսիացի նախարարը անշուշտ նկատի ունի այն, որ Եվրոպայում շատ վաղուց բնակվում է «ահաբեկչական զորք»: Օրինակ, եթե Թուրքիան ներկայում ահաբեկիչներ է ներբեռնում Կովկաս՝ իր նպատակների համար, ապա Եվրոպա ահաբեկիչներ ներբեռնելու հարցով նա զբաղվել է վաղուց: Իհարկե, դրանով զբաղվել է ոչ միայն Թուրքիան: Գործնականում, ֆրանսիացի նախարարը ակնարկում է, որ դրանով զբաղվել է կամ կարող էր զբաղվել նաեւ Ռուսաստանը:

Փարիզը Մոսկվային կարծես թե այժմ Թուրքիայի վրա համատեղ կենտրոնանալու առաջարկ է անում, թերեւս նկատի ունենալով այն, որ Թուրքիան աշխուժացնում է ահաբեկչական ռեսուրսը թե ֆրանս-եվրոպական, թե ռուսական ուղղությամբ: Օրինակ, ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշեւը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Ռուսաստանի տարածքում աշխուժացել են արմատական խմբերը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում