Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին:

«Սա մե՛ր Եվրոպան է, մեր թշնամիները պետք է իմանան, թե ում հետ գործ ունեն, մենք չենք նահանջի»,- հայտարարել է Մակրոնը: Նա հիշեցրել է, որ օրեր առաջ ահաբեկչական հարձակման թիրախ էր դարձել նաև Ֆրանսիան:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն ահաբեկչություն է որակել Վիեննայում տեղի ունեցած կրակոցները՝ հայտարարելով, որ բոլոր միջոցներով պայքարելու են ահաբեկչության դեմ։ Կուրցը հավելել էր, որ ստեղծված իրավիճակում Վիեննայի պաշտպանությունը ստանձնելու է բանակը։