«Ինչ պետք է հաջողությունների հասնելու համար, անում ենք․ այսպես ասած՝ ուզում ենք Ալիևին մի փոքր «նվեր» տալ։ Սպասում ենք այն փուլին, որ այդ հաջողություններն ունենանք»,- 24 TV-ի հետ զրույցում, ասել է «Արցախի հերոս», գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։

Թե ինչ է նշանակում «նվեր» ասելով, Կոմանդոսը հստակեցրել է․ «Մենք ոչ միայն ուզում ենք մեր տարածքներն ազատագրել, այլև նրանց տարածքներից գրավել, առաջ գնալ»։