Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարգադրել է դադարեցնել Укрспецэкспорт-ի եւ Ադրբեջանի միջեւ իրականացվելիք հատուկ նախագիծը, որը կապված է ռադիոլոկացիոն П-18 կայանների համակարզմի մատակարարումների հետ։ Այս մասին հայտնում է zn.ua-ն։

Ըստ հաղորդման, կարգադրությունը տրվել է բանավոր, մոտ մեկ ամիս առաջ, եւ կապված է Ղարաբաղյան հակամարտության թեժացման հետ։