Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիր նահանգում, հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած 6․6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 113-ի։ Այս մասին հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցերով վարչությունը։

1035 տուժածից 898-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից, ևս 137 վիրավոր շարունակում է բուժում ստանալ։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Երեկ հայտնի էր դարձել, որ երկրաշարժից 91 ժամ անց փլատակների տակից դուրս են բերել 4-ամյա աղջկա և հոսպիտալացրել։