Հայաստանում նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2374 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 97150 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 418080 վերջին մեկ օրում` 4565 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 36502 պացիենտ. մեկ օրում ավելացել է 1121-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 58811 անձ` վերջին մեկ օրում 1212 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 35 քաղաքացի, մահացածների թիվը 1448 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 389 է: