Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմը դադարեցնելու մասին խոսելիս դարձյալ նախապայմաններ է նշել, չնայած միջազգային հանրության կոչերին` վերջ տալ ռազմական գործողություններն առանց որևէ նախապայմանի։ Իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում Ալիևն իր նախապայմաններն է թելադրել, անգամ կոմպրոմիսային տարբերակով հարցի լուծմանն անդրադառնալիս, նշելով, թե փոխզիջման պարագայում առաջինը պետք է զիջման գնա Երևանը:

Ադրբեջանի նախագահը, փաստացի, ևս մեկ անգամ ընդունել է, որ իրենք են սանձազերծել պատերազմը, նշելով, որ, եթե Հայաստանը գնա զիջման, իրենք այսօր էլ պատրաստ են դադարեցնել պատերազմը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ լուծում, որի համար անհրաժեշտ են փոխզիջումներ: