Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմը նախևառաջ աշխատանք է՝ ծանր ֆիզիկական աշխատանք, տղամարդու գործ։ Ծանր է բառի բուն իմաստով. ծանր է թնդանոթը, ծանր է գնդացիրը, զրահաբաճկոնն ու սաղավարտ կրելը, ծանր է խրամատ ու ռմբապաստարան փորելը։ Մենք այս ամենն անում ենք ձեռքով։

Խրամատը, հավանաբար, մարդու հնագույն գյուտն է՝ կենդանական աշխարհից եկած թաքնվելու բնական ու պարզագույն միջոցը։ Խրամատն առաջին հայացքից նման է գերեզմանի, բայց դրա իմաստը ճիշտ հակառակն է. մենք այն փորում ենք ողջ մնալու համար։ Ուստի խրամատը գլխիվայր շուռ տված գերեզման է, մեր տունն ու հանգրվանը։

Պատերազմն ստեղծում է անսովոր և շատ պարզ հարաբերություններ մարդկանց միջև։ Եթե խաղաղ կյանքը հաճախ ենթարկվում է վայրի բնության օրենքներին, որտեղ գերիշխում է մրցակցությունը՝ ուրիշին ճնշելու, նեղելու, շրջանցելու, խաբելու, ենթարկելու նպատակը, ապա ռազմաճակատում, թշնամու կրակի տակ գործում է բոլորովին այլ տրամաբանություն։ Այստեղ քո կողքին կռվող մարդիկ քո գոյատևման միակ երաշխիքն են, ինչպես և դու նրանց համար։ Պաշտպանել միմյանց, օգնել իրար, փրկել ու ծածկել յուրայինին՝ այստեղ դա ոչ թե հերոսություն է կամ մարդասիրություն, այլ ողջ մնալու, փրկվելու ու հաղթելու միակ հնարավորություն։ Ահա ինչու հարաբերություններն այստեղ բնորոշվում են իրական եղբայրությամբ, ահա ինչու խաղաղության օրերին այսպիսի կարոտով են հիշում մարտական ընկերներին և պատերազմական դժոխքի օրերը։ Զարմանալիորեն, պատերազմն ավելի մարդկային է դարձնում հարաբերությունները։ Ինչ վերաբերվում է թշնամու հանդեպ զգացմունքների, այստեղ մեր բանակում տիրում է նույնպես ոչ սպասելի, մի փոքր անսովոր տրամադրություն։ Մի կողմ թողնելով անխուսափելի հայհոյանքներն ու բառակապակցության համար անհրաժեշտ ուշունցները, հայ զինվորների վերաբերմունքը «թուրքի» հանդեպ չի կարելի բնորոշել որպես ատելություն, զայրույթ, ցասում։ Իրականում մեր զգացմունքն ավելի նման է զզվանքի, խորշանքի, արհամարհանքի, կարծես մի գարշելի վարակի ու գարշահոտ լեշի հանդեպ։ Թուրքը հայի համար մշտական հարևանությամբ գտնվող համաճարակի է նմանվում, որին կարելի է սովորել, որից պետք է զգուշանալ և որը հիմա անհրաժեշտ է ոչնչացնել՝ առանց ավելորդ պաթոսի, ինչպես կատաղությամբ վարակված վայրի գազաններին։ Ասում են՝ նրանք գայլե՞ր են։ Դե մենք էլ ոչխար չենք, մենք մեր տունն ու հոտը հսկող գամփռ ենք, գելխեղդներ։ Մեր արմատներն այս հողում շատ խորն են»։