Դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենին մնացել է հաղթել Նևադայում, որպեսզի ստանա ընտրիչների 6 ձայները և դառնա երկրի հաջորդ նախագահը։

Նման կանխատեսում Է արել Fox News հեռուստաալիքը՝ հիմնվելով քվեարկության նախնական արդյունքների վրա։
Ավելի վաղ հեռուստաալիքի լրագրողները հայտարարել էին Միչիգանում Բայդենի հաղթանակի մասին։ Եթե տվյալները հաստատվեն քվեարկության արդյունքների պաշտոնական հրապարակման ժամանակ, դա թույլ կտա նրան ստանալ ընդհանուր առմամբ 264 ընտրիչների աջակցությունը:
Նրա մրցակիցը՝ ԱՄՆ գործող առաջնորդ, հանրապետական Դոնալդ Թրամփն, ըստ ԶԼՄ-ների, դեռ 214 ձայն է հավաքել։