ԱՄՆ դերակատարությունը եւ ներգրավումը Արցախի հարցում եղել է շատ ակտիվ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանն ակնկալիքներ ունի, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Սպիտակ տան դերակատարությունը կարող է փոխվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

«Ես ունեմ առիթն ասելու, որ այդ ակտիվությունը շարունակվելու է: Անկախ ամեն ինչից, մենք վստահ ենք, որ մեր աշխատանքը ԱՄՆ-ի հետ որպես համանախագահ երկիր, շարունակվելու է: Իրենց դերակատարությությունը լինելու է ակտիվ, ինչպես ակտիվ է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի կողմից»,-ասաց նա՝ նկատելով, որ համանախագահների ներգրավվածությունը սկսվում է շատ բարձր մակարդակից: