«39 օր նկուղում գտնվելով՝ անհնար է պատմել դղրդյունները, որ մենք լսում էինք։ Ես չէի ցանկանում գալ, բայց եկա մորս առողջական խնդիրների պատճառով»,- ասաց Գերմանիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացնող կանանցից մեկը։
«Դուք չեք հասկանում, որ պետք է վերջ տաք այս ահաբեկչությանը, որ պետք է մարդասպան ու ագրեսոր Թուրքիային և Ադրբեջանին կանգնեցնել․ սա է զարմացնում․․․ Մի՛ եղեք խուլ, մի՛ եղեք համր, անմեղ մարդիկ են կոտորվում․․․Մի՞թե հնարավոր է մի ամբողջ դեսպանատուն վախենա երեք կնոջից»,- դեսպանատանը դիմելով՝ ասաց արցախցի կանանցից մեկը, և բոլորով՝ մեծից փոքր, վանկարկեցին՝ «արթնացե՛ք, ամո՛թ»։