«Սասուն Միքայելյանի վիճակը գնահատվում է բավարար, գտնվում է հետվիրահատական փուլում, ստանում է վերականգնողական բուժում և իրականացվում են որոշակի հետազոտություններ»,- պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ինչպիսի՞ն է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը, պատասխանեց Համալսարանական թիվ 1 կլինիկայի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը, իսկ հարցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Միքայելյանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, խոսնակը պատասխանեց․


«Առողջական վիճակի մասին նմանատիպ տեղեկատվությունը դա անձնական գաղտնիք է, և ես չեմ կարող տրամադրել»։

Սասուն Միքայելյանի որդուց՝ Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանից ևս փորձեցինք ճշտել տեղեկությունը․

«Այս պահին ոչինչ չեմ կարող ասել, ինձ ճիշտ հասկացեք»,- ասաց Սևակ Միքայելյանը։