Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «ըստ ստացվող տեղեկությունների՝ ներկայում իրականացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Մերձավոր Արեւելքից միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների տեղափոխումը, որոնց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են»:
«Ընդ որում՝ խոսքը գնում է ծայրահեղական վարձկանների մասին, նրանք դավանում են ջիհադիստական գաղափարախոսությանը, եւ այդ ամենը չի կարող մեզ մոտ լրջագույն անհանգստություն չառաջացնել, քանի որ նման իրավիճակի զարգացման հեռանկարում ակնհայտ է նոր ահաբեկչական անկլավի առաջացումն արդեն Անկդրկովկասում: Այդ մասին Ռուսաստանը բաց հայտարարել է անմիջապես, երբ ստացել ենք համապատասխան տեղեկություններ»,- ասել է Մարիա Զախարովան:

 Պաշտոնական Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել թույլ չտալ արտաքին ուժերի միջամտությունը, ինչպես նաեւ ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն եւ խուսափել քաղաքացիական բնակչության թիրախավորումից:

 «Անհրաժեշտ է գործնականում պահպանել հրադադարը եւ լարվածության թուլացմանն ու խաղաղ կարգավորման հասնելու նպատակով վերսկսել բանակցությունները հիմնարար սկզբունքների հիման վրա»,- ասել է Մարիա Զախարովան: