«Վաղվանից 5 օր նորից արև»,-սպասվող լավ եղանակի մասին իր ֆեյսբուքյան էջում ազդարարել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Իսկ այսօր ցերեկը հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։