Լրագրող, հաղորդավար Գոհար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել. «Գիտե՞ք, թե ինչու են թիրախավորել Արծրունին: Հայտնի ֆեյքերը իրենց կեղտոտ բերանները բացել են, որովհետև Արծրունը մենակով մի ամբողջ լրատվական դաշտի ապատեղեկտվություն և խուճապ է փակում: Հսկայական գումարներ են ծախսվում, որ խուճապ, ներքին գզվռտոց սկսվի, իսկ մարդիկ նստած լսում եմ Արծրունի ասուլիսները, և փողը ջուրն է ընկնում:


Որովհետև պատերազմներում կռվում են ոչ միայն բանակները, այլև՝ հասարակությունները: Ու հաղթում է այն բանակը, որի թիկունքը ամուր է: Հաղթում է այն հասարակությունը և բանակը, որը մի բռունցք է, միասնական է, որը պառակտված չէ, որը վստահում է իր երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Իմ արտասահմանցի գործընկերները զարմացած գրում են, որ անգամ իրենց երկրներում նման որակի աշխատող գրագետ ՊՆ ներկայացուցիչներ չունեն, որը կարողանա այսպես աշխատել պատերազմական վիճակում գտնվող հանրության հետ:
Իզուր մի՛ տանջվեք, մենք Արծրուն հանձնելու հայրենիք չունենք...»: