րջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Գազետա»-ն:

Ավելի վաղ թուրքական CNN Turk հեռուստաալիքը հայտնել էր, որ Էրդողանը Պուտինին առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել Ղարաբաղի հարցով:

«Շաբաթ օրը մենք հայտնել էինք այն թեմաների մասին, որոնք շոշափվել են նախագահներ Պուտինի եւ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում: Ես այդ գրառմանն ավելացնելու բան չունեմ: Ղարաբաղի թեման իսկապես շոշափվել է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: