ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել է ստորագրված հայտարարության մասին ու նշել այն պատճառները, թե ինչու դրա մասին հանրային իրազեկում չի կատարվել: Փաշինյանի խոսքով՝ մեր բանակը և Արցախի ղեկավարությունը խնդիր էր ձևակերպել, որ պետք էր ժամ առաջ կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում հետևանքները կլինեին ավելի ծանր: Վարչապետը նշել է, որ սա ծանր որոշում է եղել և իրենք գիտակցել են հանրային վրդովմունքը, սակայն այլընտրանք չի եղել: