Մոսկվան հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքերը` Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ միասին թուրքական խաղաղապահների տեղակայման մասին: ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերը հնչեցվել են «Էխո Մոսկվա» ռադիոկայանի եթերում:

«Մի կարեւոր պահ, որի վրա կցանկանայի հրավիրել ձեր ուշադրությունը, վերաբերում է խաղաղապահ ուժերին: Խոսքը Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի մասին է»,- շեշտել է Զախարովան: Նա ընդգծել է, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով խաղաղապահների մասին է: Նշվում է նաեւ, որ այս տարածաշրջանի կարգավիճակի հարցը ամրագրված է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է «Լենտա»-ն: