Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության մեջ չի հստակեցվում այդ տարածաշրջանի կարգավիճակը, պետք է ելնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջազգային ակտերից և բանաձևերից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո՛, այդ փաստաթղթում չի խոսվում Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Այս պահին մենք շարունակում ենք հիմնվել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերի, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և այլ փաստաթղթերի վրա»,- հայտնել Է Պեսկովը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համատեղ հայտարարություն էին ընդունել Ղարաբաղում հրադադարի մասին: