Արցախյան մարտերում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը.

«Սիրելի հայեր համախմբվեք, թող պետական այրերը գան ու ներկայացնեն իրավիճակը, թող գա վարչապետ Նիկոլ Փաշինյանը,

Արցախի նախագահը՝ Արայիկ Հարությունյանն ու ՊՆ նախարարները ու բացատրություն տան ստեղծված իրավիճակի վերաբերյալ ոչ մեկը չի երեվում էկրաններին բոլորը սոցիալական ցանցերով խոսքերը փոխանցում սպասում ենք ու հորդորում եմ զսպվածություն ցուցաբերել զերծ մնալ իրարամերժ զրույցներից»։