«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է, նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բերման է ենթարկվել: Տեղեկությունը 168.am–ի հետ զրույցում հաստատեց խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Արման Աբովյանն Ազատության հրապարակում է:

Հիշեցնենք՝ այսօր՝ 13:00-ին քաղաքական 17 ուժ Ազատության հրապարակում հանրահավաք էին հրավիրել ընդդեմ Արցախի տարածքների հանձնման ու Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշմամբ փաստաթղթի ստորագրության: