Ի՞նչ է պետք հենց հիմա անել ստեղծված անչափ ծանր իրավիճակում։
Հարց,որով անխտիր բոլորն են մտահոգված(քիչ թե շատ...)։
Վստահ եմ, գերխնդիրը հիմա խուսափելն է քաղաքացիական պատերազմից(որի վտանգը կարծում եմ մեծ է)։


Իսկ ինչպե՞ս դա անել, երբ կա կուտակված բավականին մեծ դժգոհություն (հիմնավոր դժգոհություն)։


Փորձել հարցը լուծել իրավական ճանապարհով❗️
Անկախ նրանից, քո ցանկությամբ է եղել,թե ոչ, գիտակցաբար,թե չէ... երբ ղեկավարությունը վստահվում է մեկին, նա էլ կրում է դրանից բխող ամբողջ պատասխանատվությունը։
Տրիվիալ մի օրինակ, որպեսզի հնարավորինս հասկանալի լինի լայն շրջանակներին, այդ թվում նրանց, ովքեր «քաղաքականությունից գլուխ չեն հանում» և իրենց համարում են չքաղաքականացված։


Երբ ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչ է նշանակվում մի մարդ՝ օժտված անհրաժեշտ բոլոր լիազորություններով (հենց այդ մարդու իսկ համաձայնությամբ...), և որոշակի ժամանակ անց իր թիմն անսպասելի ծանր պարտություն է կրում, չի կարող մարզիչը տարբեր պատճառներ բերել՝ հիմնավորելու այդ պարտությունը(տղեքն էին մեղավոր՝ վատ խաղացին, ֆեդերացիան էր մեղավոր՝ գումար քիչ տվեց, մրացավարն էր սխալ դատում և այլն...)։


Նաև չես կարող,օրինակ, տուն ուղարկել ամբողջ թիմին և նոր թիմ կազմել։ Հիմնականում նման դեպքերում մարզիչը ներողություն է խնդրում, ընդունում իր սխալն ու հեռանում...
Իսկ այս պահին ի՞նչ իրավական տարբերակ կա։
Վարչապետը(ով նաև ի պաշտոնե գերագույն հրամանատարն էր պատերազմի օրերին...), կամավոր հրաժարական է տալիս՝ ընդունելով իր մեղքի բաժինը։ Իշխող քաղաքական թիմն ընտրում է իր շարքերից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և հնարավորինս սեղմ ժամկետներում նշանակում արտահերթ ընտրություններ❗️
Այս տարբերակը, կարծում եմ, կլինի ամենաօպտիմալը՝ խուսափելու հետագա սրացումներից և բախումներից, ինչպես նաև ունենալու ստեղծված նոր իրականությանը համահունչ իշխանություն։ Արդեն պարզ է,որ լիքը բան է փոխվել և ուղղակի աչք փակելով չընդունել այդ ամենը համարում եմ արկածախնդրություն։


հ.գ. գրածս բնավ «հարգարժան» ֆեյքերին ոգևորելու համար չէ, այլ ուղղված է իրական մարդկանց, հատկապես նրանց, ովքեր որոշում կայացնելու լիազորություն/պարտականություն ունեն ի պաշտոնե։


Հուսամ, հաշվի կառնվի առաջարկս և գոնե լուրջ կքննարկվի համապատասխան շրջանակների կողմից։
Պահն իրոք շատ կարևոր է, ճակատագրական։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.julfalakyan