«Ժամանակ» թերթը գրում է. «Երկու օր է Երևան մտնող բոլոր ճանապարհների վրա ոստիկանությունը ուժեղացված ծառայություն էր իրականացնում, քաղաք մտնող մեքենաները կանգնեցվում էին և ստուգվում էր բեռնախցիկը, ինչի հետևանքով որոշ ճանապարհների վրա կիլոմետրանոց խցանումներ էին առաջացել:

Ոստիկանները բացատրում էին, որ իրենք զենք ու զինամթերքի ստուգումներ են կատարում, քանի որ կասկած կա, որ այդ զենքը կարող է օգտագործվել ներքաղաքական նպատակներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: