Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն հայ, աշխարհի չորս ծագերում ծվարած և շվարած, իր կյանքի ընթացքում, իր ինքնության ճգնաժամը հետն անբաժան, մտածում է, թե ախր ոնց եղավ, որ էսպես եղավ հարյուր տարի առաջ, հազար տարի առաջ, երկու հազար տարի առաջ, ինչո՞ւ էսպիսին դարձանք, ինչո՞ւ: Այ, էսպես եղավ, այ հենց այսպես եղավ, հպա՛րտ քաղաքացիներ, Սփյուռքի հպա՛րտ հայեր, այ էսպես. «Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում» ասելով: Սրանից հետո անելիք չմնաց, քանի որ հայրենիք էլ չմնաց, հարցական էլ չմնաց, հասկացանք՝ մեր թշնամին մեր մեջ է եղել միշտ, մենք թուրք կամ ռուս ենք կարծել: Հենց էսպես էլ եղել է»:

Ամեն հայ աշխարհի չորս ծագերում ծվարած և շվարած, իր կյանքի ընթացքում, իր ինքնության ճգնաժամը հետը անբաժան, մտածում է, թե ...

Posted by Tamar Hovannisian on 2020 թ. նոյեմբերի 11, չորեքշաբթի