«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Քաղաքացիական օրենսգրքում, որը հնարավորություն կտա ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) անհայտ կորած զինծառայողների և այլ քաղաքացիների ընտանիքների անդամների համար օրենսդրությամբ սահմանված սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացն իրականացնել առավել սեղմ ժամկետներում:

Կառավարությունն առաջարկում է օրենքը փոփոխել հետևյալ կերպ. «Ռազմական գործողությունների ժամանակ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին»:

Գործող օրենքով ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: