Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մակրոնը տեղեկացրել է Ելիսեյան պալատում Ֆրանսիայի մարդասիրական ջանքերը մոբիլիզացնելուն ուղղված իր կողմից հրավիրված ժողովի մասին:

Նախագահն իր գոհունակությունն է հայտնել մարտերի դադարեցման կապակցությամբ և վերահաստատել է իր բարեկամությունը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բոլոր կողմերի համար արդար, կայուն և ընդունելի քաղաքական լուծում կառուցելու իր պատրաստակամությունը: