Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առանցքային դերակատարում է ունեցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման հարցում, հայտարարության ստորագրմանը նախորդել է լարված բազմօրյա աշխատանքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը RT հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

«Երբեմն գրեթե շուրջօրյա աշխատանք...Դա նախագահ Պուտինի աշխատանքն էր։ Նա «նստած» էր հեռախոսների վրա, զրույցներ էր վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Մեկ անգամ էլ եմ կրկնում՝ դա մեկ օր չի տեւել»,- հավելել է Պեսկովը։