Լեռնային Ղարաբաղի հակամարտության դադարեցման գործում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտնի դերն առանցքային էր, որին նախորդել է բազմօրյա լարված աշխատանք։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնալ Դիտրի Պեսկովը RT-ին տված հարցազրուցյում։

«Այդ դերն առանցքային էր։ Ստորագրմանը նախորդել է օրեր տևած լարված, երբեմն գրեթե ամենօրյա աշխատանք, դա նախագահ Պուտինի աշխատանքն էր», – ասել է Պեսկովը։

Նրա խոսքով, Պուտինը «նստած էր հեռախոսների վրա», բանակցում էր Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ։