«Մենք պետք է շարժվենք մեր երկրի ռազմական դրության շրջանակներում, որովհետև ունենք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անվտանգային խնդիրներ, որոնք փոխկապակցված են»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Պետք է մեր ՊԲ-ն, և զինված ուժերն արագ դուրս գան այս հոգեբանական անկումային վիճակից, որ պատրաստ լինենք հակառակորդի մարտահրավերներին, երբ կփորձի գտնել տարբերակներ իր առավելությունը զարգացնելու համար»,- ասաց Քոչարյանը։

«Այժմ դադարի պահ է, որը շատ կարևոր է։ Մեր ամբողջ անվտանգային համակարգը պիտի բերենք այնպիսի վիճակի, որ պատրաստ լինենք հնարավոր զարգացումներին»,- հավելեց նա։