Համացանցում գիշերվանից լուրեր էին շրջանառվում, թե Հրազդանի կիրճում՝ կամուրջի տակ, գտնվել է լուսանկարից հայտնի՝ Ազգային ժողովի նախագահի աթոռին նստած ծխող տղային դին: Ըստ համացանցի տարբեր աղբյուրների՝ նրա անունը Ռաֆայել Հայրապետյան է:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին մի խումբ քաղաքացիներ ցուցարարներ մտել էին Ազգային ժողովի շենք՝ պահանջով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկի ստորագրած հայտնի փաստաթուղթը։

168.am-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ՝ ճշտելու լուրի իսկությունը:

Ավելի ուշ ոստիկանությունից մեզ փոխանցեցին հետևյալ տեղեկությունը.

«Նոյեմբերի 13-ին ժ.22.25-ին զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ «Կիևյան» կամրջից մի երիտասարդ իրեն ցած նետեց: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժ.22.20-ին 1993թ. ծնված Գառնիկ Պետրոսյանը ինքնասպանություն է գործել «Կիևյան» կամրջից ցած նետվելու միջոցով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն»: