«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավապահ համակարգի ներկայացուցիչները քաղաքական հետապնդումների շրջանակում հենց հիմա ներխուժեցին Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան խուզարկություն իրականացնելու նպատակով:


Սա «Հայրենիք» կուսակցությունը քաղաքական իմաստով գլխատելու փորձ է, որը դատապարտված է անհաջողության: Մեր պայքարը չի կանգնելու իշխանական որևէ ապօրինության արդյունքում»: