ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները քիչ առաջ խուզարկել են ՆԳ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանի տունը եւ նրան հրավիրել ԱԱԾ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա որդին` Աշոտ Գրիգորյանը` նշելով, որ այս պահին իր հայրն ԱԱԾ-ում է:

«Չգիտեմ, ինչ էին խուզարկում, չգտան ինչի համար, որ եկել էին, չպարզաբանեցին, թե կոնկրետ ինչի են խուզարկում»,-ասել է նա:

Նա հավելել է, որ հայրը վաղուց քաղաքականությամբ չի զբաղվում, ընդդիմադիրների հրավիրած հանրահավաքին էլ չի մասնակցել: