Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հուսամ ասածս ճիշտ կընկալվի.
«Իմ Քայլից» դուրս գալու կամ մանդատ դնելու շքերթը ոչ այլ ինչ է, քան` քմծիծաղի արժանի երեսպաշտություն։ Դա կարող է ինչ-որ խմբի համար, կարճաժամկետ հեռանկարում պոպուլիստական իղձերի բավարարում է, բայց ոչ ավելին։ Այստեղ այլևս գործ չունենք խորտակվող նավը լքողների հետ։ Գործ ունենք՝ պատասխանատվությունից խուսափողների և թռնողների հետ։ Անհամաձա՞յն ես, խնդրեմ, երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնը տրամադրությանդ տակ է։ Իսկ քվեարկել կարող ես խղճիդ համապատասխան՝ դա է երաշխավորում Սահմանադրությունը։ Նույն կերպ և արգահատելի է «Իմ Քայլից» դուրս գալը և մանդատը պահելը։ Ոնց մտել եք, էդ ձև էլ մինչև վերջ կրեք պատասխանատվությունը»: