«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա 10:30-ի վարչապետի օնլայն ասուլիսի հարցերը լրատվամիջոցներն ուղարկել են երեկ՝ մինչև ժամը 18:00: Աղմնահարույց գրառումն արվել էր գիշերը: Որ հարց չառաջանա, թե ինչու ոչ մեկը «չֆայմեց» այդ գրառման մասին հարց հնչեցնել: Չնայած այդ հարցի տակից «հեշտ» է դուրս գալ. «Ես սա՛ նկատի չունեի, սա՛ նկատի ունեի: Քաղաքացիական պատերազմը հրահրում եմ ոչ թե ես, այլ՝ սրանք կամ նրանք, և նրանց սաղին պետք է բռնել: Եվ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը...» և այլն»: