ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ անդրադարձավ գերիների փոխանակման հարցին: Նա հայտնեց, որ գերիների փոխանակումը տեղի կունենա զոհված զինծառայողների մարմինների փոխանակումից հետո:

«Շատ է նշվում, որ սգո օր հայտարարվի: Ես ուզում եմ ասել, որ, կարծում եմ, ճիշտ կլինի, որ այդ որոշումը կայացվի, երբ մենք մարմինների հայտնաբերման գործընթացը հասցնենք ավարտին և հնարավորություն ունենանք հարգանքի տուրք մատուցել պետական մակարդակով կայացված որոշումների շրջանակում»,- ասաց նա: