Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, կալանավորելու միջնորդությունն էլ մերժեց։ Այս մասին  ասաց Վահրամ Բաղդասարյանի փաստաբան Վահրամ Գասպարյանը։

Նշենք, որ Բաղդասարյանի ձերբակալման իրավաչափության հարցը եւ կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննվում էր միասին։

Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) եւ 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) եւ 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) հատկանիշներով։