ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Վարչապետի մի անզգույշ գրառումից էսքան հեռուն գնացող հետևություններ անելու կարիք չկա: Ոչ էլ դրա ժամանակն է:

Սառը, կշռադատված որոշումներ կայացնելու ժամն է: Առանց չափազանցության Հայաստանի նորանկախ պատմության ամենաօրհասական ժամանակներում ենք, թերևս ամենածանրը՝ հոկտեմբերի 27-ից հետո:

7-րդ գումարման խորհրդարանի ամենաճակատագրական օրերն ու ժամերն ենք ապրում, ուստի եռակի պատասխանատվություն ենք կրում ստեղծված իրավիճակի համար:

ԱԺ իշխող խմբակցության ողջամիտ պատգամավորներին, մանդատը դրած պատգամավորներին, նրանց, ովքեր պատրաստվում են դնել մանդատներն առաջարկում եմ շտապ հանդիպել և քննարկել միասնաբար կամ առանձին ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ:

Քաղաքական լուծում է պետք, այդ լուծումը պետք է գտնվի գործող ինստիտուտների ջանքերով և շրջանակում: Հապաղել չի կարելի»: