Այսօր լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ Լենա Նազարյանը շաբաթ օրը խնդրել է իրեն կապ հաստատել Դավիթ Տոնոյանի հետ ու հրավիրել լսումների.

«Ես ասացի, որ դա կանեմ: Դրանից հետո ես զանգում եմ տեղակալ Բալայանին, հայտնում, որ Լենա Նազարյանը չի գտնում Տոնոյանին: Բալայանը գտավ Տոնոյանին ու նա զանգեց ինձ: Ասաց «Պարոն Քոչարյան, Դուք իմ տեղակալին ասել եք, որ փնտրում եք, ես թաքնված եմ»: Ես ասացի՝ նախ ձայնդ մի բարձրացրու ու մի մոռացի, թե ում հետ ես խոսում: Երկրորդը՝ Ձեզ ԱԺ նախագահի պաշտոնակատարն է փնտրում ու չի գտնում, բարի եղեք կապ հաստատել: Հետո կապը հաստատում են, տիկին Նազարյանին ասել է, որ չի կարող գալ: Բայց այսօր անհասկանալի համազգեստով եկավ: Ես դրա անունը դրել եմ ձկնորսի համազգեստ»:

Դիտարկմանը, որ Տոնոյանը միշտ նույն համազգեստն է կրում Քոչարյանն ասաց, որ միշտ էլ ասվել է այդ մասին: