Այսօր լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով հարցին՝ հավակնում է արդյո՞ք ՊՆ նախարարի պաշտոնին, հայտարարեց. «Երբ պարոն Քոչարյանը ՊՆ նախարարի առաջին տեղակալ էր, Դավիթ Տոնոյանը «Հայդուկ» անվտանգության համակարգում ախրանիկ էր աշխատում պարոն Քոչարյանի ենթակայության տակ գտնվող Վահրամ Խոռխոռունու մոտ: Երբ պարոն Քոչարյանը Վազգեն Սարգսյանի խորհրդականն էր, Դավիթ Տոնոյանը դեռ Վահրամ Խոռխոռունու անվտանգության աշխատակիցն էր»:

Քոչարյանն ասաց, որ Տոնոյանի նշանակման մասով իր դժգոհությունները տարբեր առիթներով հայտնել է:

Քոչարյանն իր դժոգոհությունը հայտնեց նաև Արտակ Դավթյանի մասով. «Ավելին ասեմ՝ այսօր մեր ռազմաօդային ուժերի հրամանատարը մի մարդ է, ով չի թռնում: Այսպիսի բան աշխարհում չկա: Նրան նշանակել է Տոնոյանը»: