Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրդողանը հրաժարվեց հանդիպել Ստամբուլում ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հետ, ով այցելեց այնտեղ հույն պատրիարք Բաղթուղումեոսին հանդիպելու։ Այս միջադեպը, հավանաբար, ամենասուրն է վերջին տարիների ԱՄՆ-Թուրքիա լարվածության ընթացքում և վկայում է Թուրքիային մեկուսացնելու, թուլացնելու ու սանձելու Արևմուտքի որոշման մասին»։