Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է նրան, թե ով կարող է փոխարինել ԱԳ նախարարի պաշոտոնում Զոհրաբ Մնացականյանին:

Նա, մասնավորապես գրել է.

«Մեր նոր ԱԳ նախարարը պետք է;

1.Մաքսիմալ ընդունելի, ընկալելի և ճանաչված լինի Ռուսաստանի կողմից:

2.Մանրամասն տիրապետի բանակցային գործընթացին:

3.Ուղիղ մասնակցություն ունեցած լինի բանակցություններին:

4.Ուղիղ կապ ունենա ՌԴ ղեկավարության հետ (նաև անձնական):

5.Ընդունելի լինի Վաշինգտոնի ու Փարիզի համար:

6.Պետք է աշխատի ինքնուրույն, մինիմալ ազդեցությամբ ղեկավարի կողմից:

7.Պետք է ունենա դիվանագիտական ծառայության լրջագույն փորձ:

Բարդ է բայց, եթե 100 հեկտար էլ մեր օգտին հետ բերի` գծված քարտեզի դեմարկացիայի արդյունքում և եթե 1% շանս կա նման խայտառակ ձևակերպումներով համաձայնագրից խուսափելու համար, ուրեմն պետք է անի:

Չի կարելի բարդույթավորվել: Պետք է զանգել ու հրավիրել` հանուն պետության ապագայի: Թեկուզ ժամանակավոր:

Օրերի չէ` ժամերի հարց է:

Վերոհիշյալ ստանդարտներին համապատասխանող շատ թեկնածու չկա: Ես 2-ին եմ տեսնում:

Այլ մտքեր կա՞ն: