Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ հերթական նիստի ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին առաջարկեց նիստ գումարել և քննարկել ստորագրված հայտարարությունը, ինչին ի պատասխան Նազարյանն ասաց, որ եղել է խորհրդի նիստ, սակայն քվորում չի ապահովվել։
Այն պատգամավորները, որոնք ներկա չեն եղել, հարկ չեն համարել քննարկել այդ հարցը»,- հավելեց Նազարյանը։
«Հիմա եկել են, կարո՞ղ ենք քննարկել։ Եթե ոչ, Ձեր ասածից դուրս է գալիս, որ Ձեր պատգամավորները հարկ չեն համարում քննարկել Մեղրիի վրայով անցնող ճանապարհի հարցը»,- Նազարյանին արձագանքեց Մարուքյանը։
«Ասում են, որ այդ ճանապարհը էստակադայի նման է լինելու․ դրա վրա լինելու են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներ։ Մեքենաներն անցնելու են, տակով էլ մեր քաղաքացիներն են քայլելու՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներին ու անցնող մեքենաներին նայելով: Հասկանայինք, թե այդ ճանապարհը երբ է կառուցվելու, ում հաշվին, ինչու ենք տվել։ Քննարկեինք, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո մարդկանց գերի են վերցնում։ Արդյո՞ք դա մեզ հիմք է տալիս Քարվաճառից դուրս չգալու․․․»,- Նազարյանին դիմելով՝ ասաց Էդմոն Մարուքյանը։